Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Էս ՀԱԿ-ն իմն է, էս ՀՀՇ-ն իմն է, էս մի ՀԱԿ-ն էլ է իմը, էս մի ՀՀՇ-ն էլ

Էս ՀԱԿ-ն իմն է, էս ՀՀՇ-ն իմն է,  էս մի ՀԱԿ-ն էլ է իմը, էս մի ՀՀՇ-ն էլ
17.05.2013 | 00:57

Թվում էր, տարիքային ցենզի ամրագրումից հետո, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ սահուն դուրս կգա քաղաքական դաշտից` հնարավորություն տալով իր անձին հարգանքով վերաբերվողներին շուտ մոռանալ այն խառնակ ժամանակահատվածը, որն ուղեկցեց իրեն 2008-ից այս կողմ` մինչև բոլորի, այդ թվում և իր անցյալի հուշ` ՀՀՇ-ի ավերում, «սարատնիկների» ոչնչացում: Սակայն, ինչպես երևում է, նա փորձում է բոլոր աղբյուրների հուները փակելով շարունակել «քալել բեմին վրա»:
Թվում էր, նորմալ է, որ ՀՀՇ-ի գաղափարական մասը` Ալիկ Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանը… պետք է փորձեին պահպանել իրենց անցյալն ու հուշը (Հրանտ Մաթևոսյանը կասեր` արածող կովն ու մարդը տարբերվում են նրանով, որ հիշողություն ունեն. հրեն հորթին երեկ մորթել են, ինքն իր համար արածում է)` վերականգնեին ՀՀՇ-ն: Հակառակը լրիվ անհասկանալի կլիներ:
Հիմա էլ ՀԱԿ-ն ու Լևոնը դրան են խոչընդոտում: Ի՞նչ է ստացվում: Սույն անհասկանալի, «ջրի կշտին նստած վիշապը» մի կողմից ՀԱԿ-ն է իրենով արել, չի թողնում մնացածները` ՀԱԿ իրական անդամները, շնչեն, վերակազմակերպվեն, արևի տակ մի ոտնատեղ ունենան, ասում է` ՀԱԿ-ն իմն է: Միայն իմը: ՀՀՇ-ն էլ է իմը` իր բոլոր դրսևորումներով: Միա՛յն իմը: ԲՀԿ-ն, անգամ, իմն է` ասում է: Սա բավական չէ, հետն էլ ասում է` ընդդիմադիր ԲՀԿ-ն էլ է իմը։
Իսկը ոսկե ձկնիկի պառավի պատմությո՞ւնը:
Սպասենք «հեքիաթն» ավարտվի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ